
ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերը վերջին տարիներին նոր մոտեցումներ և թիրախներ են ձևավորել՝ հաշվի առնելով անցած 15 տարիների ձեռքբերումները և մարտահրավերները: ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր Գլոբալ 2021-2026 Ռազմավարությունը ձգտում է վերացնել անհավասարությունները, որոնք խոչընդոտում են ՁԻԱՀ-ի դեմ արդյունավետ պայքարին որպես հանրային առողջության սպառնալիքի մինչև 2030 թվականը՝ ուշադրության կենտրոնում պահելով և առաջնահերթություն տալով այն մարդկանց, ովքեր հասանելիություն չունեն ՄԻԱՎ-ի բուժման ծառայություններին: Ռազմավարությունը նախանշում է ապացույցների վրա հիմնված առաջնահերթ գործողություններ և հավակնոտ նպատակներ, որոնք կօգնեն վերջ դնել ՁԻԱՀ-ին որպես հանրային առողջության սպառնալիք մինչև 2030 թվականը բոլոր երկրներում և համայնքներում: Համաձայն ՄԻԱՎ-ի հակազդման գործողությունների ծրագրի 10-րդ կետի՝ «Երկրները պարտավորվում են մշակել կամ կատարելագործել շահագրգիռ կողմերի, այդ թվում, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև ընդհանուր պատասխանատվության շրջանակը և ապահովել հայանքային, ազգային և միջազգային մակարդակներում առաջընթացի և արդյունքների մասին պարբերական հաշվետվություններ։ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ հարցերի ծրագրի կողմից մշակված ՄԻԱՎ-ի կանխարգելման գլոբալ գնահատականը, որը գնահատում է մի շարք ցուցանիշներ, ինչպիսիք են ՁԻԱՀ-ի մշտադիտարկման համաշխարհային համակարգի հիմնական բաղադրիչների ծածկույթը և արդյունավետությունը, կարող է օգտակար գործիք լինել բոլոր մակարդակներում առաջընթացը պարբերաբար վերանայելու և երկրներին ներշնչելու ոլորտի կարևորագույն ցուցանիշների մշտադիտարկում (մոնիթորինգ) ազգային միջոցներ ներդնելու համար: Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ գործողությունները․
-Արդյունքների և ցուցանիշների մշտադիտարկում (մոնիթորինգ) մի շարք ոլորտներում ՝ համաճարակաբանական, ծրագրային, ֆինանսական և մարդու իրավունքներ,
-Ընտրված բոլոր ցուցանիշների արդյունքների ցուցադրումը հեշտ հասկանալի և օգտագործվող ձևաչափով բաց (open source) հարթակում՝ սահմանված առաջադրանքների իրական արդյունքների համեմատական վերլուծությամբ,
-Ցուցանիշների բաց, թափանցիկ և հավաքական հաստատում ազգային մակարդակով,
-ՄԻԱՎ-ի հակազդման ծրագրերում բոլոր շահագրգիռ կողմերի ուսուցանում, ներառյալ քաղաքացիական հասարակությանը՝ կիրառելով այս հարթակը,
-Ինստիտուցիոնալ մակարդակում արագ արձագանքման մեխանիզմի ստեղծում՝ հիմնված սույն գործիքի միջոցով ստացված տեղեկատվության հիման վրա:
HIVmoniTOOL-ի հավելյալ առավելությունները
HIVMONITOOL-ը կենդանի, անընդհատ թարմացվող գործիք է, որը չափազանց օգտակար կլինի այս ոլորտում հիմնական ծրագրերի իրականացման ներքին մշտադիտարկման (մոնիթորինգի) համար, ինչպես նաև հասկանալու հիմնական գործոնները, որոնք նպաստում կամ խոչընդոտում են որոշակի թիրախներին հասնելուն: Օրինակ՝ այն ցուցանիշների դեպքում, երբ արդյունքները մնում են ակնկալվող մակարդակից ցածր, կքննարկվեն այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն (ներառյալ որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում/խելամիտ) իրավիճակը բարելավելու համար: Այսպիսով, երկարաժամկետ հեռանկարում հարթակը կօգնի վերլուծել և մեկնաբանել փաստերը և գտնել հրատապ լուծումներ՝ առանց ժամանակ կորցնելու:
Որտեղի՞ց են վերցվում HIVmoniTOOL-ի տվյալները
Տվյալների աղբյուրները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ազգային ծրագրերն են, պետական և հասարակական կազմակերպությունների ծրագրային տվյալները:
Որքա՞ն հաճախ են թարմացվելու ցուցանիշները
Հարթակի որոշ տվյալներ կթարմացվեն եռամսյակը մեկ, որոշները կիասամյակային և տարեկան կտրվածքով, ինչը կապահովի ընտրված ցուցանիշների արդյունքների կանոնավոր թարմացումը (եռամսյակային, կիսամյակային, տարեկան):
Ո՞վ է հարթակի պատասխանատուն
Հարթակի նախագծմամբ, մշակմամբ, և փորձարկումով զբաղվում է «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ն, սակայն այս հարթակը հանդիսանում է մշտադիտարկման գործիք ՄԻԱՎ-ի և հարակից ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների և հանրույթների համար, որոնք էլ հետագայում կկառավարեն այն: